Մասնագիտություն

Զարդակիրառական արվեստ. ստեղծագործ մարդկանց մասնագիտություն. «Մասնագիտություն»

Այս յուրահատուկ ու անչափ էսթետիկ մասնագիտությունը մարդկանց կյանքը վերածեց գեղեցիկ, շքեղ և ոսկեփայլ հեքիաթի, մասնագիտություն, որը ծնվեց մարդկանց երևակայության ու հմտությունների միավորման արդյունքում:

Զարդակիրառական արվեստ. մասնագիտություն, որը ձևավորվելով դեռևս հին ժամանակներում, անցնելով զարգացման երկարատև ճանապարհ, այսօր էլ ծաղկում է ապրում՝ ստեղծելով բարձրարվեստ, յուրօրինակ, անկրկնելի ու ինքնատիպ զարդեր, կենցաղային առարկաներ, արվեստի գործեր, մասնագիտություն, որը սիրված է, պահանջված, անվերջ նորանում է, ստանում ժամանակակից շունչ՝ ձգտելով հասնելու կատարելության:

Գաղափար, նախագծում, աշխատանքային հատուկ գործիքներ, հմտություններ, տեխնիկական աշխատատար գործընթաց, անսահմանափակ երևակայություն, սեր, մեծ աշխատասիրություն, արդյունք. ահա փոխկապակցված շղթան, որն այս մասնագիտության առանցքն է:

Զրույց Երևանի պետական հումանիտար  քոլեջի զարդակիրառական արվեստի ամբիոնի վարիչ Մխիթար Գրիգորյանի և Երևանի պետական հումանիտար քոլեջի զարդակիրառական արվեստի ամբիոնի դասախոս Լիլիթ Ասլանյանի հետ:

Back to top button