Անվտանգային միջավայր

Դիվանագետները թիավարներն են, կարևորը նավապետն է․ «Անվտանգային միջավայր»

Ցանկացած պետության համար արտաքին քաղաքականությունը համապարփակ անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից է: Պետության անվտանգային համակարգի վրա ուղղակիորեն անդրադառնում է, թե ռազմական, տնտեսական, քաղաքական ի՞նչ դաշինքների մեջ է այն: Այսպես է մեկնաբանում դիվանագիտութան դերը համապարփակում քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը:

«Եթե պետության արտաքին շուկան դիվերսիֆիկացված չէ, ապա խնդիրներ են առաջանում, որոնք էլ բերում են քաղաքական, ռազմական հիմնախնդիրների»,- ասում է Պապյանը՝ շեշտելով. դիվանագիտությունը, որպես արտաքին քաղաքականություն իրականացնող հիմնական միջոց, կարևորագույնն է:

Վերջին խնդիրները, որ ունեցանք, ըստ դիվանագետի, թեև ռազմական դրսևորումներով էին, սակայն արմատները գալիս են արտաքին քաղաքականից։ Արտաքին հարթակներում Բաքվի գրանցած այսպես կոչված հաջողությունների համատեքստում մենք ձախողումներ ունեցանք դիվանագիտական ճակատում, որը, ըստ քաղաքագետի, պատճառ է մեր անհիմն ինքնավստահության, թե աշխարհը չի կարող լուրջ հավատալ ադրբեջանական կեղծ նարատիվներին:

Ի՞նչ պիտի անի այս պարագայում դիվանագիտությունը. հարցին նա պատասխանում է. ոչ թե պիտի արձագանքենք այդ մարտահրավերներին, այլ ինքներս կերտենք մեր անվտանգային միջավայրը:

«Դիվանագիտությունը թիավարներն են, կարևորը նավապետն է՝ նավի ուղղությունը տվողը»,-ասում է դիվանագետը:

Արա Պապյանը նկատում է՝ դիվանագիտության մեջ չափորոշիչները հստակ չեն. այսօր կարող ես մի աշխատանք անել, որի արդյունքը երևա տարիներ հետո, կամ հակառակը՝ կարող ես այնպիսի աշխատանք ցույց տալ, որը նկատելի լինի, բայց արդյունքի տեսակետից այդքան էլ կարևոր չլինի:

Դիվանագիտությունը և արտաքին հարաբերություններում արդյունավետ բանակցումը որպես համապարփակ անվտանգային համակարգի բաղադրիչ: Հյուրը՝ քաղաքագետ, դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն է:

Back to top button