Շարուկ ակներ

Լուծարված թատրոնը պատրաստվում է «Անմահների դիրքը» ներկայացման երևանյան առաջնախաղին․ «Շարուկ ակներ»

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը հիմնադրվել է 1932 թվականին, 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բռնագաղթից հետո լուծարվել է։ Հակառակ տխուր այս փաստին, թատրոնը պատրաստվում է «Անմահների դիրքը» ներկայացման երևանյան առաջնախաղին։

91-ամյա թատրոնի վերջին գլխավոր ռեժիսոր Վահան Խաչատրյանն ասում է․ «Կներեք, մենք չենք թողել մեր դիրքը։ Փափազյանցիները երբեք չեն խուսափել հայրենիքի պաշտպանության դիրքերից, նրանք ներկայումս էլ մշակութային առաջնագծում են»։

Բռնագաղթից անմիջապես առաջ էլ հանդիսատեսին են հանձնել «Գիշատիչների խնջույքը» ներկայացումը։  

Back to top button