ԿարևորՀասարակություն

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում`

Մայիսի 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 5-8-ին շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Back to top button