Հայագետ, պատմաբան, գրող Լեոյին միանշանակ չեն վերաբերվել։ Նրա հայացքները, որոնք սկզբում ռուսամետ էին, կտրուկ փոխվեցին 1915 թվականից հետո։ Եղեռնը հիմնովին փոխեց Լեոյին և նրա հոգեկան աշխարհը։
Նա ընկճախտ էր ապրում և անգամ չէր ուզում դուրս գալ տնից։ Նա բացատրություն էր փնտրում և չէր գտնում։ Դա սակայն չնսեմացրեց նրա թողած հսկայական ժառանգության նշանակությունը, որը կարող է համեմատվել թերևս միայն Ալիշանի ժառանգության հետ։