Էկոսֆերա

Փրկել բնությունը տեքստիլի թափոնից․ «Էկոսֆերա»

Մի խումբ կանայք համախմբվել են և տեքստիլի թափոններին նոր շունչ են տալիս։ Այս օրերին բավականին մեծ քանակությամբ ոչ պիտանի հագուստ է հավաքվել տարբեր հավքագրման կետերում, որոնք ոչ մի կերպ չպետք է հայտնվեն աղբավայրում։

«Լաթե» բնապահպանական ՀԿ կամավորներն անպիտան իրերից ստեղծում են նոր իրեր կամ պարզապես տեսքի են բերվում և տրամադրվում կարիքավորներին։

Նախ՝ մի քանի հետաքրքիր տվյալներ ներկայացնենք տեքստիլի թափոնի մասին։

  • Նորաձևության արդյունաբերությունը նավթի արդյունաբերությունից հետո երկրորդ ամենամեծ աղտոտողն է մոլորակի վրա:
  • Տեքստիլները քայքայվում են 20-200 տարի՝ ազատելով մեթան, CO2 և այլ վնասակար քիմիական նյութեր։
  • Համաշխարհային օվկիանոսներում միկրոպլաստմասսաների 20-ից 35%-ը ստացվում է տեքստիլ արտադրությունից։
  • Տարեկան 108 մլն տոննա չվերականգնվող բնական ռեսուրսներ են օգտագործվում հագուստի արտադրության համար։
  • Տեքստիլի արտադրությունն ավելի շատ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, քան օդային ճանապարհորդությունն ու նավագնացությունը միասին վերցրած։
  • Բնական մանրաթելերը կարող են տասնամյակներ տևել աղբավայրում կենսաքայքայվելու համար, քանի որ թթվածնի պակասը դանդաղեցնում է քայքայման գործընթացը: Սինթետիկ մանրաթելերի տարրալուծումը տևում է ավելի երկար, մինչդեռ թունավոր նյութերն արտանետվում են հողի և ստորերկրյա ջրերի մեջ:
  • Աշխարհում արտադրվող հագուստի գրեթե 60%-ը սինթետիկ է։ Այն արդյունաբերական մասշտաբով չի մշակվում ոչ մի տեղ, բացի Շվեդիայից և Նիդեռլանդներից։
  • Սինթետիկ նյութերից պատրաստված հագուստն ավելի վատ է, քան պոլիէթիլենային տոպրակը. բաղադրությունը նույնն է, բայց ձևը տարբեր է, դրա վերամշակման համար դեռևս չկա աշխատանքային ենթակառուցվածք:
  • Եթե տեքստիլը հայտնվում է ընդհանուր թափոնների մեջ, նույնիսկ աղբի առանձին հավաքման համար նախատեսված «կապույտ» տարայում, այն չի կարող վերամշակվել. այն ակնթարթորեն կլանում է խոնավությունն ու հոտը և կեղտոտվում, ուստի տեսակավորման գծից հետո այն կհայտնվի աղբավայրերում: Տեքստիլները պահանջում են ձեռքով տեսակավորում ըստ կազմի, իսկ վերջնական հումքի արժեքը տասնյակ անգամ ավելի քիչ է, քան ամբողջ գործընթացի արժեքը: Սրա պատճառով այն շարունակում է հայտնվել ընդհանուր, փոխարենը տնտեսություն վերադարձնելու և որպես հումք ծառայելու շինանյութերի արտադրության, մաքրող կտորներ կամ նորից օգտագործելու փոխարեն։

Հայաստանում, ավաղ, պաշտոնական տվյալներ չկան, թե տարեկան որքան տեքստիլի թափոն է հայտնվում շրջակա միջավայրում։ Խնդիրը հատկապես այս օրերին արդիական է, քանի որ արցախցիներին աջակցելու նպատակով մեծ քանակությամբ անպիտան իրեր են հավաքվում տարբեր հավաքագրման կետերում, որոնք կարող են հայտնվել նաև աղբավայրում։

Մեր կողքին կան մարդիկ, որոնց համախմբել է լաթերին, տեքստիլի թափոններին նոր կյանք տալու գաղափարը։

Բանասեր, «Լաթե» բնապահպանական հասարակական ՀԿ հիմնադիր Սուսաննա Ամիրխանյանը 25 տարի ապրում է Հայաստանից դուրս, սակայն կապը Հայատանի հետ երբևի չի կտրվել։ Հաճախ է գալիս Հայաստան, հատկապես, երբ օգնության կարիքը կա։

44-օրյա պատերազմի ընթացքում և հետո շատերն իրենց ուժերի ներածին չափով աջակցում էին՝ երկրի այս կամ այն կարիքը մեղմելու համար։ Հենց այդ ժամանակ տիկին Սուսաննան որոշեց հոբբին վերածել ազգանպաստ գործի։

Կտորե թափոններին երկրորդ կյանք տալով՝ նա ստեղծում է ոչ միայն պիտակի իրեր, այլև ազատում է բնությունը հավելյալ աղբից։ Տիկին Սուսաննան համացանցի միջոցով հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ցանկացողներին միանալ տեքստիլի թափոնին երկրորդ կյանք տալու գործին։ Արձագանքը չուշացավ՝ մոտավորապես 60 տարբեր մասնագիտությունների տեր կանայք, որոնք սիրում են կարել, միացան և սկսեցին գործել համատեղ ջանքերով։

Back to top button