Մտքի ուժը

Կլոնավորվում են նաև ֆերմենտների սինթեզը կոդավորող գեները․ հայ գիտնականներն արտադրական նշանակության ֆերմենտներ են փնտրում․ «Մտքի ուժը»

Փնտրել ու գտնել արտադրական նշանակության ֆերմենտներ․ Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի հիմնական ուղղվածությունն է։

Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Անի Պալոյանը ֆերմենտների մասին ամեն ինչ գիտի՝ ասում է լաբորատորիայի անունն արդեն հուշում է, թե ինչն է իրենց, այսպես ասենք, գիտական թիրախում։

Լաբորատորիայի գիտական ուշադրության առանցքում վերջին շրջանում նաև շիճուկի լակտոզի ֆերմենտային մշակումներն են։ Ասում է՝ արդեն ունեն ոչ միայն կլոնավորված ֆերմենտ, այլ նաև դրա իմմոբիլիզացված տարբերակը․

«Ֆերմենտը մենք կպցնում ենք ինչ-որ մի կրիչի վրա, տվյալ դեպքում հասարակ կտորի վրա։ Այդ կտորը մտցնում ենք շիճուկի մեջ և լակտոզը հիդրոլիզում ենք, դարձնում ավելի մատչելի պրոդուկտներ, պրոցեսից հետո կտորը հանում ենք, մինչև 15 անգամ այդ նույն կատալիզատորը կարող ենք օգտագործել»։

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի սպիատուկցային տեխնոլոգիաների լաբորատորիայում աշխատակիցներն անգիր գիտեն սարք-սարքավորումների մասին։ Լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Մարիամ Կարապետյանը նրանցից մեկն է, աշխատանքային հիմնական գործիքների՝ սարք- սարքավորումների մասին գիտի ամեն ինչ։  

Ինչպես ցանկացած լաբորատորիայում, այստեղ էլ աշխատելու համար կան պարտադիր պայմաններ․

 «Ցանկացած լաբորատորիայի նման մերն էլ ունի իր պարտադիր կանոններըամենառաջինը մաքրությունն է, երկրորդ, որպեսզի ստերիլ վիճակում լինեն այն պարագաները, որոնցով մենք աշխատում ենք։ Այդ մաքրությունից է կախված, թե ինչպես կընթանա մեր կողմից ձեռնարկված փորձը»։

Կենտրոնը գիտական մյուս հաստատություններից, ի թիվս բազմաթիվ տարբերությունների, ունի նաև մեկ հիմնական առանձնահատկություն՝ հետազոտությունների հիմնական մասը կիրառական նշանակություն ունեն։

Գիտություն-տնտեսություն կապի մասին ունեն հստակ մոտեցում։ Տնտեսության մեջ կիրառողին գտնելը մեր գործը չէ, բայց այդ ուղղությամբ նույնպես զբաղվում ենք՝ ասում է ավագ գիտաշխատող Անի Պալոյանը։ Վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը գիտության նկատմամբ։ Տարեցտարի ավելանում են նաև ֆինանսական հատկացումները։  

Back to top button