Էկոսֆերա

Շրջանաձև տնտեսություն․ նոր ուղղություն Հայաստանի տնտեսության համար․ «Էկոսֆերա»

«CirculUP!» եռամյա ծրագիրը կոչված է հայաստանյան տնտեսությունը դարձնել ավելի «կանաչ», իսկ սպառողական վարքագիծն՝ ավելի մոտ բնությանը։ Շրջանաձև տնտեսությունը տնտեսական կայուն մոդել է, որը միավորում է տնտեսական և բնապահպանական օգուտները։

Այն խրախուսում է ապրանքների երկարատև, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, թափոնների առաջացման նվազեցումը, ինչպես նաև դրանց վերաօգտագործումը։

Այժմ աշխարհն ընթանում է գծային տնտեսության ուղով, այսինքն՝ ապրանքն օգտագործվելուց հետո վերածվում է թափոնի, սակայն գծային մոդելն աստիճանաբար իր տեղն է զիջում շրջանաձև տնտեսությանը, որը հակադարձում է «վերցնել-պատրաստել-թափել» մոդելին։

«Իմփաքթ Հաբ Երևան»-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրել են մի քանի ոլորտներ՝ սննդի, տուրիզմի և տեքստիլի, և աշխատանքները կենտրոնացնելու են այս ուղղություներով։

Back to top button