Հայագիտակ

Արցախցին պետք է իր հողում ապրի. էթնոհոգեբան․ «Հայագիտակ»

Հայրենիքի կորուստը միայն տարածքի կորուստ չէ։ Կորում են ավանդույթներ, մարդկային հարաբերություններ, մշակույթ, հավատ:

Էթնոհոգեբան Լուսինե Ղարախանյանն ասում է. «Պետք է ամեն ինչ անել, որ արցախցին չհեռանա Հայաստանից, չմեկնի Ռուսաստան, Եվրոպա կամ ԱՄՆ։ Նա պետք է միայն իր հայրենիքում ապրի, իր հողի վրա։ Նրա հոգում միշտ վառ պետք է պահել սրբազան հայրենիքի կարոտը, և երբ կգա պատմական հարմար պահը, վերադառնա Արցախ»։

Նա շատ գոհ է նրանից, թե ինչպես ընդունեց նրանց հայրենիքը` հարազատ մոր պես։ Հիմա արդեն պետք է ծրագրեր մշակել տեղահանվածներին ամեն ինչով ապահովելու, նրանց ֆիզիկական և հոգեկան վերքերն ամոքելու համար։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ընդունել, լսել և հավանություն է տվել արդեն մշակված որոշ ծրագրերի։ Վերադարձ Արցախ` սա պետք է լինի բոլոր արցախցիների երազանքն ու նպատակը։

Back to top button