Վերնատուն

Վանաձորի թատրոնի 92-րդ թատերաշրջանը նվիրվում է Վահե Շահվերդյանին․ «Վերնատուն»

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 92-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովդական արտիստ Վահե Շահվերդյանին։

Թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 16-ին «Ամուսնացիր և սանձիր» կատակերգությամբ և կավարտվի Վահե Շահվերդյանի «Երկիր հայրենի» բեմադրությամբ:

Թատրոնի առաջիկա ծրագրերում է Վ․ Սարոյանի 115-ամյակին նվիրված «Ոստրեն և մարգարիտը» պիեսի բեմադրությունը, հոկտեմբերին կներկայացվի Ֆ․ Զելլերի «Որդին» հոգեբանական դրաման` ֆրանսիայում բնակվող ռեժիսոր Սաթե Խաչատրյանի բեմադրությամբ և այլն։

«Թատերաշրջանը մինչև տարեվերջ կլինի բուռն, աշխատանքային եռուզեռով։ Մենք անում ենք առավելագույնը՝ մի քիչ տարբերվելու, ավելի հետաքրքիր լինելու, թատրոնը 92 տարվա պատմություն ունի, և մենք մեր գործունեության ու պրեմիերաների մասին փորձում ենք տեղեկացնել ոչ միայն Հայաստանում այլ նաև նրա սահմաններից դուրս»,- ասում է թատրոնի PR պատասխանատու Գոռ Փելեշյանը։

Գոռ Փելեշյանը կարծում է, որպես մարզային թատրոններն ամենևին չեն զրջում մայրաքաղաքային թատրոններին, և Վանաձորի թատրոնի առանձնահատկություններից մեկն էլ Վահե Շահվերդյանի ներկայացումներն են։

Back to top button