Հայկական հարց

Մանդելշտամի նախագիծը փոխվեց ի վնաս Հայկական հարցի․ «Հայկական հարց»

Առաջին աշխարհամարտը խառնեց Հայկական հարցում Գերմանիայի և Ռուսաստանի խաղաքարտերը։ Հիմնական բանակցողներն այդ երկու պետություններն էին։

Սեղանին դրված էին հայկական բարենորոգումների ծրագրի նրանց դեսպաններ Վանգենհայմի և Մանդելշտամի տարբերակները։

Յոհաննես Լեփսիուսը հայ մտավորականների խնդրանքով դարձավ անզիջում կողմերի միջև երկխոսության հաստատման միջնորդ։

Նա և Պողոս Նուբարը կարողացան գերմանական պաշտոնական շրջանակների կողմից որոշակի ճնշում ապահովել Վանգեյհայմի վրա։

Դեսպանին հրահանգվեց ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի հետ։ Վերջնահաշվում Մանդելշտամի նախագիծը փոխվեց ի վնաս Հայկական հարցի ու հայության շահերի։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միջազգային դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 8-րդ։

Կարդացեք նաև

Back to top button