Հաջողության նոտա

Գրականությունը պետք է լինի առանց սահմանների․ Արամ Ավետիսի «Հաջողության նոտան»

Արձակագիր, գրող Արամ Ավետիսը սկսել է գրել 17 տարեկանից, մինչ այդ պատրաստվում էր գրել: Առաջին քայլերն սկսել է բանաստեղծություններ գրելով, առաջին ստեղծագործությունն էլ տպագրվել է «Անդին» ամսագրում։

Ինքն իր հետ համերաշխ է և կարծում է, որ կյանքն անհետաքրքիր կլիներ առանց խնդիրների: Չգիտի, թե ինչ է հաջուղությունը։ Ասում է՝ կարևոր է ոչ միայն բովանդակությունը, այլև ոճը: Նրա ստեղծագործությունների հիմնական հերոսը հենց ինքն է, այնպես ինչպես կա՝ թերություններով, սխալներով լի:

Արամ Ավետիսի ոճը հուզական է․ ասում ՝ երբ շատ ես աշխատում գրածի վրա, այն իր շունչը կորցնում է և դառնում արհեստական: Կարծում է, որ գրականության մեջ ազատությունը շատ կարևոր է, դա միակ տեղն է գրողի համար, որտեղ նա կարող է լինել այնպիսին, ինչպիսին ուզում է լինել:

Նրա գրականությունը կառուցված է մահվան թեմայի վրա, քանի որ դրա մեջ կա և՛ ռոմանտիզմ, և՛ հերոսություն, և՛ ազատագրում, իսկ ազատագրվելու մեջ կա ազատ գրելու իմաստը:

Back to top button