Հայագիտակ

«Մետաքսի ճանապարհը» յուրատեսակ համացանցի դեր էր կատարում․ «Հայագիտակ»

Օրերս կայացած «Մետաքսի ու թեյի ճանապարհի դերը երկրների ու ժողովուրդների գիտության ու մշակույթի զարգացման գործում» միջազգային գիտաժողովը լայնորեն ներկայացրեց Մետաքսի ճանապարհի դերն ու նշանակությունը։

Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը պատմում է. «Այս ճանապարհի միջոցով ոչ միայն Հայաստան էին ներկրվում ամենատարբեր իրեր, այլև Հայաստանից արտահանվում էին հայկական լազուրիտը, ժադեիտը, հայկական աղը»։

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են չինական իրեր, որոնք վկայում են միջնադարում հայ-չինական զարգացած առևտրային կապերի մասին։

Արդեն տասը տարի է, չինական կողմի նախաձեռնությամբ փորձ է արվում վերծանել այս կարևոր ուղին, որն անշուշտ կդառնա երկրների միջև ոչ միայն առևտրի, այլև մշակութային կապերի և խաղաղության ճանապարհ։

Սա է «Գոտի և ճանապարհ» չինական նախագծի նպատակը, որն ընդհատվել էր համավարակի պատճառով, բայց նորից սկսեց գործել և այս տարի նշում է իր 10 տարին։

Արդեն Ֆուցզյան քաղաքում բացվեց և մեծ հաջողություն ունեցավ հայկական մշակույթին նվիրված ցուցահանդեսը, իսկ երկրաբանական և բնագիտական թանգարանները համագործակցության պայմանագրեր են կնքել։

Back to top button