Հայագիտակ

Որտեղի՞ց և ու՞ր են տեղափոխվում հայերը․ «Հայագիտակ»

Որտեղի՞ց և ու՞ր են տեղափոխվում հայերը և ի՞նչ փոփոխություններ են դիտարկվում հասարակական-քաղաքական կյանքում:

Վերջերս Բեյրութում կայացավ միջազգային գիտաժողով` «Հայության տեղաշարժերը և հասարակական-քաղաքական փոխակերպումները 20-րդ դարում և 21-ի սկզբին» խորագրով։

Պ․գ․թ․ Լիլիթ Հովհաննիսյանը Բեյրութում կայացած միջազգային գիտաժողովում Հայաստանի ներկայացուցիչներից էր։ Նա պատմում է. «Գիտաժողովը շատ հագեցած ծրագիր ուներ, այնտեղ հինգ երկիր էր ներառնված՝ ամենատարբեր ոլորտներ ներկայացնող գիտնականներով։ Դիտարկվեցին հայերի տեղաշարժերը և հասարակական-քաղաքական փոխակերպումները 20-րդ դարում և 21-ի սկզբին»։

Մտահոգիչ են հատկապես կրթական համակարգի և եկեղեցու հետ կատարվող երևույթները, որոնք այսօր համահայկական են։ Այս գիտաժողովը նմանատիպ երկրորդն էր։ Երրորդը կկայանա Հայաստանում։

Back to top button