Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մտածում էի դառնալ ծրագրավորող, բայց․․․ Վաղինակ Վարդանով․ «Կյանքին ասել այո՛»

Ֆիզմաթ դպրոց ընդունվելը պայմանավորված էր նրանով, որ մայրը Վաղինակին փոքրուց փորձում էր հեռու պահել հոր մասնագիտությունից (հայրը ռազմական գործիչ, հետախույզ, «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովն է)։ Ուսման տրամաբանական  շարունակությունը ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետն էր։ 2016-ին  մագիստրատուրայի առաջին կուրսում էր, երբ տեղի ունեցան ապրիլյան դեպքերը։

Չորսօրյա պատերազմը փոխեց ապագա ծրագրավորողի  և արդեն երկու տարի «ՈՄԱ»-ի մարզումներին մասնակցող Վաղինակի պլանները․ 2017-ին մասնակցեց Արմենակ Խամփերյանցի անվան  ռազմական համալսարանի  մեկամյա դասընթացներին՝ սովորելով  «Փոքր ու միջին ՀՕՊ համակարգեր»  ֆակուլտետում, որից հետո 2018-ի օգոստոսից ծառայության անցավ  Հայաստանի «Մարտունի գնդի»  ՕՍԱ․ ԱԿ դիվիզիոնում  որպես դասակի հրամանատար։  

2020-ի սեպտեմբերի 6-ին զորացրվելուց հետո սեպտեմբերի 29-ին մեկնեց ռազմաճակատ  որպես «ՈՄԱ»-ում կազմավորված գումարտակի առաջին վաշտի հրամանատար։ Վաղինակ Վարդանովը ծնվել է  1994 թվականի մայիսի  11-ին  Երևանում։  Ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Այժմ «ՈՄԱ»-ի փոխտնօրենն է, ուսումնական գծով պատասխանատուն։

Back to top button