ԿարևորՌեպորտաժներՏեսանյութեր

Տնտեսական աճի դանդաղելը նկատելի է, աճը վերադառնում է միանիշ թվի

Խորհրդարանի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր Կենտրոնական բանկի նախարագահը ներկայացրել է 2023–ի գործունեության վերաբերյալ հաղորդումն ու ընթացիկ տնտեսական զագացումները։ Տնտեսական աճի դանդաղելը նկատելի է, աճը վերադառնում է միանիշ թվի։ ԿԲ նախագահն արձանագրել է՝ պետք է դուրս գալ ռեալ իրականություն՝ ինչ է հնարավոր ստեղծել՝ օպտիմացնելով երկրի ողջ ռեսուրսը։ Պարզվել է ներուժը 5,5 տոկոսի շրջանակում է։

Տնտեսական աճի դանդաղելու ռիսկերը պահպանվում են ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ արձանագրում է ԿԲ նախագահը։ Աշխատաշուկան գերտաքացած է, էներգակիրների համաշխարհային գների աճի որոշակի ռիսկեր կան, բայց Հայաստանի տնտեսությունում թույլ գնանկում է սպասվում։ 2024–ի առաջին եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, ընդգծում է Մարտին Գալստյանը․

«Մեծապես նպաստել է առևտրի ու արդյունաբերության ճյուղի աճը։ Վերջինը շարունակում է կրել որոշակի կարճաժամկետ գործոնների ազդեցությունը, պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության ու երկարաժամկետ հեռանկարների տեսանկյունից։ Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը որոշակիորեն թուլանում է»։

2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3%-ով։ Գյուղատնտեսության աճը կազմել է 3.7% ։ 2024 թվականի հունվար-մարտին հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 87 մլրդ դրամ։ Գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ։ Շինարարությունն աճել է 11.7%-ով։ Անշարժ գույքի ոլորտում կառուցապատման արդյունքում շինարարությունը երկնիշ տեմպով է աճում։ Այս տարվա առաջին երեք ամսում, ըստ Վիճակագրական կոմիտեի, 72 մլրդ դրամի շինարարություն է կատարվել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 11.7%-ով ավել է։ Շինարարության առյուծի բաժինը (հունվար-մարտին ամբողջ շինարարության մոտ 52%-ը), ոլորտում գրանցվող աճն ապահովում է հիմնականում մայրաքաղաքը, ասում է Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը․

«2022–ի առաջին եռամսյակում 2021–ի համեմատ շինարարությունն աճել է 6,2 տոկոսով, 2023–ին՝ 15,6 տոկոսով, իսկ 2024–ին՝ 11,7 տոկոսով։ Ծառայությունների ոլորտը 2022–ին՝ 22․2 տոկոս, 2023–ին՝ 22․9, 2024–ին՝ 5 տոկոսով»։

Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վիճակագրական տվյալները:

2024թ.-ի ապրիլին Հայաստան այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 հազար 639-ի համեմատ։

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 42%), Վրաստանին (14%) և Իրանին (8%): Տնտեսական աճի դանդաղելը նկատելի է, աճը վերադառնում է միանիշ թվի։ ԿԲ նախագահն արձանագրում է՝ պետք է դուրս գալ ռեալ իրականություն՝ ի՞նչ է հնարավոր ստեղծել՝ օպտիմացնելով երկրի ամբողջ ռեսուրսը․

«Բոլոր մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշի տարեկան աճը չի կարող ավելի լինել 5․5 տոկոսից։ Մնացած աճը, որը մենք ունենում ենք, պայմանավորված է պահանջարկի պահային գործոններով, որն իր մեջ  որոշակի գնաճային ռիսկեր է պարունակում։ Դրա համար կարծում եմ՝ սոլիդ 5․5 տոկոս աճ ունենալը բավականին լավ ցուցանիշ է»։

ԿԲ նախագահը խորհրդարանական հանձնաժողովում տարեկան հաղորդումն էր ներկայացնում։ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանին հետաքրքրում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը․

«Ինչու՞ չի այդ դեպքում նկատելի լինում այդ տոկոսադրույքի իջեցումը։ Պատասխանելու եք, որ բանկերը իրենց ռիսկերն են գնահատում, ըստ այդմ նաև տարեվերջին ունենում ենք բանկերում, գերշահույթ, բայց որևէ քաղաքացու պայմանագրում նվազման մասին խոսք չկա»։

 Գործոնները շատ են՝ բացատրում է ԿԲ նախագահը։ Նախ պատրա՞ստ են արդյոք մարդիկ ցածր տոկոսով դեպոզիտ ունենալ բանկերում։ Այս պահին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8․25 է։

Back to top button