ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Լավ բան չի պատերազմը․ Հակոբ Պետրոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Հակոբ Պետրոսյանը ծնվել է 1986 թվականին Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում։ 2004-2006 թվականներին ծառայել է  Գյումրիի Ավիացիոն զորամասում։ Զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության է անցել  Շիրակի մարզի  Գուսանա գյուղի մոտակայքում տեղակայված «ՈՒՌԻ» կոչվող գնդում։ Մի քանի տարի մեկնել է արտագնա աշխատանքի, 2018-ից կրկին  վերադարձել է Զինված ուժեր՝ պայմանագրային զինծառայության անցնելով Արարատի մարզի Զոդի զորամասում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ, տղան՝ Դավիթը պատերազմից հետո է ծնվել։ 44-օրյային մասնակցել է որպես «ԿԱԴ»  ջոկի հրամանատար, եղել է առաջնագծի տարբեր հատվածներում։  

Պատերազմի ծանր դրվագներից շատ չի խոսում, ամենածանրը, իհարկե, զոհված տղաների մասին հիշողություններն են։ Ասում է՝ լավ բան չի պատերազմը։ Տեսախցիկն անջատելուց հետո պատմում է, որ Իշխանաձորում «ՄԱԶ» մակնիշի տեխնիկա է առգրավել հակառակորդից՝ վերջինիս վնասազերծելուց հետո։ Պատերազմից վերադարձել է նոյեմբերի 9-ին՝ առանց որևէ վիրավորման, ասում է՝  այդ ընթացքում անգամ գլխացավ չեմ ունեցել։ 2024-ի փետրվարին ոտքի մեջ ուռուցք հայտնաբերվեց, վիրահատվելուց հետո ճառագայթային բուժում է ստանում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Առջևում նաև քիմիաթերապիան է, բայց Հակոբը լավատես է, ասում է՝ կյանքը շարունակվում է, և այն ճանապարհը, որով եկել են Հայաստան, մի օր վերադառնալու են Արցախ։

Back to top button