Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մեր կապն ավելի է ամրացել ու ջերմացել, քանի որ կյանքի ու մահվան կռիվը միասին ենք տվել․ Արթուր Ավետիսյան․ «Կյանքին ասել այո՛»

Ավետիսյանների ընտանիքը 1999 թվականին տեղափոխվեց Նիդեռլանդներ, որտեղ էլ մեկ արի անց ծնվեց Արթուրը։ Վեց տարեկան էր, երբ վերադարձան հայրենիք։ Դպրոցական կրթությունը ստացավ Մեծամորում։ Ավարտելուց հետո ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի «Ծրագրային ճարտարագիտություն» բաժինը։ Կես տարի սովորելուց հետո 2019-ի հունվարի 13-ին զորակոչվեց բանակ։

Ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, ապա՝ Նոյեմբերյանում։ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղափոխվեց Ջրական։ Մարտական գործողություններին մասնակցել է որպես հրանոթի հրամանատար։ Այդ օրերին Ջրականում էր նաև նրա զինվորական եղբայրը, որի հետ, պատերազմի ողջ ընթացքում, այդպես էլ չհաջողվեց հանդիպել։

«Ծնողներս սարսափելի վիճակում էին։ Հայրիկիս առողջական վիճակը մինչ օրս չի վերականգնվում»,-ասում է Արթուրը։ Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը, միաժամանակ աշխատում է։ Պատերազմի ծանր հիշողությունները հաղթահարում է բանակային ընկերների, նաև սպաների օգնությամբ, որոնց հետ կապը մինչ օրս շարունակվում է։ Ասում է՝ մեր կապը ավելի է ամրացել ու ջերմացել, քանի որ կյանքի ու մահվան կռիվը միասին ենք տվել։

Back to top button