Էկոսֆերա

Քիչ հավանական են մեր տարածքում նման ուժգնության երկրաշարժերը․ սեյսմոլոգ․ «Էկոսֆերա»

Թուրքիայի վերջին 100 տարվա պատմության ընթացքում սա երկրորդ նման ուժգին երկրաշարժն է։ Հայ մասնագետի կարծիքը, թե արդյո՞ք հնարավոր են Հայաստանում նման ուժգին երկրաշարժեր։

Թուրքիայի այն տարածքը, որտեղ գրանցվել է աղետը, սեյսմիկ վտանգավոր տարածքներից մեկն է ։ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության նախկին պետ, սեյսմոլոգ Աշխեն Թովմասյանի խոսքով՝ այդ հատվածում միշտ տեղի են ունեցել ուժգին երկրաշարժեր։

Մասնագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հետցնցումները ևս եղել են ոչ պակաս ուժնության։

ՀՀ տարածքը ևս գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան: Սեյսմոլոգը քիչ հավանական է համարում մեր տարածքում նման ուժգնության երկրաշարժերի հավանականությունը։

Back to top button