Վերնատուն

Արվեստ, խնամք և հոգատարություն՝ «Ֆիրդուսի 48» արվեստանոցում․ «Վերնատուն»

Ինչպե՞ս են ձևավորվում ժամանակակից արվեստի համայնքները, ինչպիսի՞ն են արվեստի պահանջներն ու շուկան։ «Ֆիրդուսի 48» արվեստանոցի կին արվեստագետներ՝ Մերի Մունը և Անժելա Հովակիմյանը պատմում են իրենց նպատակների ու փորձառության մասին։

Հիմնելով «Ֆիրդուսի 48» արվեստանոցը՝ արվեստագետներ Սիրանուշ Աղաջանյանը, Անժելա Հովակիմյանը և Մերի Մունը որոշել են քանդվելու վտանգի տակ գտնվող տարածքը յուրովի վերակենդանացնել։ Անժելա Հովակիմյանն ասում է, որ որպես հին երևանցի՝ կրկնակի արժևորում է Ֆիրդուսը․

«Պատահաբար ինձ հնարավորություն տրվեց այնտեղ արվեստանոց ունենալ, որոշեցինք նաև տարածքին նոր շունչ հաղորդել։ Մեր նպատակն է հրավիրել նաև այլ արտիստների այս տարածքներում գործունեություն ծավալել, որպեսզի Ֆիրդուսի շուրջ խոսակցություն ծավալվի, ու եթե արվեստը մի բան փոխի այդ տարածքներում, ես միայն ուրախ կլինեմ, իսկ եթե ոչ, գոնե խոսակցություն կծավալենք»։

Մերի Մունը հավելում է, որ իր համար էլ տարածքը կարևոր է, քանի որ և՛ տարածքը, և՛ տունը կանացի խնամքի ու հոգատարության կարիք ուներ։

«Մենք սկսեցինք այդ տանը խնամքով վերաբերվել ու շատ ջանք ու սեր ենք դրել, որ այդ տունը վերածվի նրա, ինչ ունենք»։ Տոնական օրերին այն վերածվել է արվեստի տոնավաճառի, որին մասնակցում է շուրջ 20 արվեստագետ։

Back to top button