ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը կմրցի Կոստա Ռիկայի դեմ։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հանդիպումը կսպասարկի կին մրցավար։
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունն արդեն հաստատել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
- Գլխավոր մրցավար – Ստեֆանի Ֆրապար (Ֆրանսիա)
- Եզրային մրցավարներ – Նեուզա Բեկ (Բրազիլիա), Քերեն Դիաս Մեդինա (Մեքսիկա)
- Չորրորդ մրցավար – Սայիդ Մարտինես (Հոնդուրաս)
- VAR համակարգի պատասխանատուներ – Ժերոմ Բրիսար (Ֆրանսիա), Դրյու Ֆիշեր (Կանադա)
- VAR. «խաղից դուրս» իրավիճակի պատասխանատուներ – Քեթրին Նեյսբիթ (ԱՄՆ), Մասիմիլիանո Իրատի (Իտալիա)
38-ամյա մրցավարն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում սպասարկել է 13 հանդիպում` ցույց տալով 53 դեղին, 2 կարմիր քարտ։ Ֆրապարն այդ խաղերում նշանակել է նաև 6 11-մետրանոց։
Գերմանիա – Կոստա Ռիմա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։