«Դեպի վեր» հիմնադրամը ստեղծվել է Ուզբեկստանից Հայաստան տեղափոխված Լինդայի կողմից, որին հետո միացել են անգլիացի ճարտարապետ Սթիվն ու նրա կինը` Սառան։
Հիմնադրամում հավատում են որ Սպիտակ քաղաքի հարակից համայնքների ընտանիքներին հզորացնելով` նպաստում են պետության հզորացմանը։
Շեշտը դրվում է հատկապես միայնակ մայրերին օգնելու վրա, քանի որ նրանց մեծ մասն ունի հաշմանդամություն ունեցող երեխա։ Երբ գրանցում էին հիմնադրամի համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայերը զարմանում էին`ի՞նչ նպատակ ունեն արտասահմանցի այս մարդիկ Հայաստանում, բայց նրանք տարիներ շարունակ այստեղ ապրելով` պատասխանատվություն են զգում երկրի հանդեպ։