Հայագիտակ

Հայ գրականության անծանոթ ժանրը՝ կաֆա․ «Հայագիտակ»

Կաֆան առաջինը հայտնվեց «Պղնձե քաղաքի պատմության» 10-րդ դարի թարգմանության մեջ։ Հետո առավել տարածվեց միջնադարյան «Գանձարան» ժողովածուներում։

Շատ նման էր հայրեններին, բայց բնավ հայրեն չէր։ Ուներ ութ տող և արտահայտում էր գրողի վերաբերմունքը՝ իրենից առաջ կամ հետո տեղադրված տեքստի վերաբերյալ։ 300 տարի կաֆան պարզապես ոտանավոր էր կոչվում։

Առաջինը կաֆան անհայտությունից դուրս բերեց հայր Ղևոնդ Ալիշանը։ Իր «Սիսուան» աշխատության մեջ նա կաֆայի մի քանի նմուշ տեղադրեց։

Back to top button