2020 թվականին իր 100-ամյակը բոլորած Սևրի պայմանագիրը շարունակու՞մ է հայության համար մնալ օրակարգային 2021 թվականին և հետագա տարիներին:
Այդ փաստաթուղթն ի՞նչ հնարավորություններ է տալիս Հայկական հարցը լուծելու և հայոց բռնազաթված հայրենիքը վերադարձնելու համար:
Թուրքիան Սևրի պայմանագրով հրաժարվե՞լ է Հայաստանին անցնելիք տարածքների նկատմամբ իր բոլոր իրավունքներից:
Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը: