Տիեզերքում կռիվ չկա. Աստղը աստղին չի սպանում
Մոլորակներն էլ են խաղաղ, մեկը մյուսին չի սպառնում
Տիեզերքում կռիվ չկա. Բոլորն իրենց տեղն ունեն
Տիեզերքում բացառված է մեկը մյուսին խանգարեն
Տիեզերքում կռիվ չկա. Կա հավերժ սիրո մի երգ
Որ հենց արարիչն է երգում. Աշխարհ դարձիր տիեզերք…
Նրա հաջողության նոտան տիեզերքն է: Լացել կարող է միայն ուժեղ մարդը: Նա անկեղծ է, սիրում է անմնացորդ, զգացմունքային է: Նրա կյանքի լույսը Լուսեն է: Անկեղծ զրույց հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ: