Հաջողության նոտա

Պարտություններն ավելի են ուժեղացնում․ Գագիկ Ազոյան. «Հաջողության նոտա»

Սպորտից` իրավաբանություն, իրավաբանությունից` ՏՏ ոլորտ․ թեպետ երազում էր բժիշկ դառնալ, բայց շարունակեց պրոֆեսիոնալ կրթությունը սպորտային աշխարհում։ Ձյուդոն օգնեց դառնալ ավելի կազմակերպված ու վերլուծող։ Կարծում է, որ ցանկացած պարտություն նորի սկիզբ է, ավելի ուժեղ դառնալու հրամայական։

«Full learning» ընկերության հիմնադիր–տնօրեն Գագիկ Ազոյանը պարտությունը կյանքի ընթացքի մաս է համարում և պարտվելու պարագայում սկսում է մտածել կրկին իր վրա աշխատելու մասին։

«Հաղթանակ ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է հոգեպես տրամադրվել։ Հաջողության գրավականն անդադար կրթվելն ու շատ աշխատելն է։ Մենք միշտ գտնելու ճանապարհին ենք, որպեսզի էլ ավելի զարգանանք», – ասում է Գագիկ Ազոյանը։

Հավանաբար դա էր պատճառը, որ ընտրեց նաև իրավաբանության ոլորտը։ Իրավաբանություն սկսեց ուսումնասիրել, քանի որ իրեն միշտ հետաքրքրել են օրենքները։

Կարևոր է համարում ծնող–երեխա առողջ հարաբերությունները, հատկապես, երբ դրանք նաև ընկերական հարթության վրա են։ Մեծագույն բավականություն է ստանում նաև մանկավարժական ոլորտից, սիրում է կրթել, փորձն ու գիտելիքը փոխանցել երիտասարդներին։ Ստեղծել է սեփական ուսումնական կենտրոնն ու աշխատանքից ստանում է գերագույն հաճույք։

Back to top button