Քաղաքական
ՀՀ և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը գործող է. ԱԳՆ խոսնակ
լրացված 16.30
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը:
Այս մասին լրագրողների ետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի հաստատման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` իր ելույթներից մեկի ընթացքում: