Հասարակություն
Ոստիկանությունը հրապարակել է երևանյան ընտրությունների վերջնական ընտրացուցակները
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ընտրական ցուցակները:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են police.am կայքում:
Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850 հազար 124: Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվը 848 հազար 343 է: