Հասարակություն
Ջիգարխանյանը կոմայի մեջ չէ․ Արթուր Սողոմոնյան
Արմեն Ջիգարխանյանի ընկեր՝ Արթուր Սողոմոնյանը, հայտարարել է, որ դերասանը պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում մոսկովյան հիվանդանոցներից մեկում, հաղորդում է Ռիա նովոստին
«Արմեն Բորիսովիչն իրեն այնքան էլ լավ չի զգում, սակայն ծայրահեղ ոչինչ չկա, նա հետազոտվում է հիվանդանոցում»,– նշել է Սողոմոնյանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին։