Քաղաքական
ՀՀԿ-ն որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Այս որոշումն ընդունվել է նախօրեին՝ Հանրապետական կուսակցության Երևանի Ավանի տարածքային կազմակերպության N 3 սկզբնական կազմակերպության ժողովի արդյունքում: ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, Ժողովը վարում էր կուսակցության Երևանի Ավանի տարածքային կազմակերպության N3 սկզբնական կազմակերպության նախագահ Ղազար Ղազարյանը: Օրակարգի երկրորդ կետով որոշվել են որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ նշանակել սկզբնական կազմակերպության նախագահ Ղազար Ղազարյանին: Հանրապետական Կուսակցության Արտահերթ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: