Այս արվեստագետի աշխատանքները ստեղծված են մեծ սիրով և կրում են բնության մեծ ուժն ու էներգիան՝ դիտորդին պարգևելով ջերմ տրամադրություն, անսահման խաղաղություն ու ներդաշնակություն: Գեղանկարիչ Գևորգ Մելտոնյանի բարի ու անկեղծ աշխարհն են ներկայացնում սեփական ստեղծագործությունները։ Գեղարվեստի ճանապարհով արվեստագետը ներկայացնում է բնությունը ճանաչելու, պահպանելու, զգալու և, որն ամենակարևորն է, մայր բնությանը միանալու գեղեցիկ ճանապարհը:
Գևորգ Մելտոնյանը ծնվել, ապրում և ստեղծագործում է Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկում՝ Աշտարակում: Անչափ սիրում ու կապված է իր բնօրրանին: Ստեղծագործել սկսել է մանկուց, այսօր արդեն արվեստագետը դժվար է պատկերացնում իր կյանքն առանց արվեստի:
Ամենաբարդ նյութերից մեկը համարվող ջրաներկը նկարչի ձեռքում հրաշքներ է գործում: Վրձնի նրբագեղ հարվածներով գեղանկարիչը փոխանցում է կյանքի հավերժական շրջապտույտը:
Զրույց նկարիչ, Հայաստանի նկարիչների միության Արագածոտնի մարզի մասնաճյուղի ղեկավար Գևորգ Մելտոնյանի հետ: