Հատվող եթեր

Գույնի, մտքի և զգացմունքների նկարիչը. «Հատվող եթեր»

Հայաստանում թերևս քիչ կգտնվեն արվեստագետներ, որոնց ստեղծագործական կյանքի սկիզբը չի արարվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Անչափ ինքնատիպ և շնորհալի գեղանկարիչ Կարապետ Հաջի-Ասլանյանն իր ուսումնառությունը սկսել է հենց այս հաստատությունից, այսօր արդեն կրթությունը շարունակում է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնում:

Երիտասարդ արվեստագետը հնարավորություն է ունեցել երազանքի իրականացման մեկ տարի ուսումնառությունն անցկացնելու Մարսելի Գեղարվեստի ակադեմիայում՝ նորովի բացահայտելով Ֆրանսիան թե՛ իր անչափ ինքնատիպ և զգացմունքային գեղանկարների, թե՛ ֆոտոխցիկի միջոցով։

Ֆրանսիական մթնոլորտ, մշակույթ, նկարչություն, գեղեցիկ միջավայր, նոր փորձ, մոտեցումներ, ուսուցման մեթոդներ, հարուստ տպավորություններ, զգացողություններ, որոնք անջնջելի հետք թողնելով երիտասարդ գեղանկարչի հոգում իրենց վերարտադրումը գտան արվեստագետի ստեղծագործություններում, սրտի թելադրանքով ստեղծված աշխատանքներում կարելի է տեսնել և զգալ այդ ամենը։    

Զրույց նկարիչ Կարապետ Հաջի-Ասլանյանի հետ:

Back to top button