«reArmenia» համագործակցության հարթակը միասնական աշխատանք իրականացնելու միջոցներից է։ Այն մի քանի տարվա գործունեության արդյունքում ապացուցել է մեկ նպատակի շուրջ միավորելու հնարավորությունը։
Հարյուրավոր ծրագրեր,որոնք հավանության են արժանացել սփյուռքահայ մասնագիտական հանրության կողմից, նախագծեր, որոնց իրականացմամբ կլուծվեն բազմաթիվ խնդիրներ՝ նշում է հարթակի պատասխանատու Գևորգ Պողոսյանը։
Դրանցից մեկը և ակմենակարևորներիցը սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնների ստեղծումն է, որոնք հոգեբանական և սոցիալական աջակցություն են տրամադրում տեղահանված արցախցիներին։