Բրիտանական դրոշներն այսօր 26 ժամով կբարձրացվեն՝ ի պատիվ նոր թագավորի
Այսօր ժամը 10:00-ին (Լոնդոնի ժամանակով) նախկին արքայազն Չարլզը պաշտոնապես կհռչակվի Կառլոս III թագավոր: Արարողությունը տեղի կունենա Լոնդոնի Սենթ Ջեյմս պալատում, որին կմասնակցի արքայազն Ուիլյամը։
Ժամը 11:00-ին պալատի պատշգամբից կկարդան Գլխավոր հռչակագիրը, որով Չարլզը հռչակվում է պետության ղեկավար:
Ժամը 12:00-ին նմանատիպ հռչակագիր կկարդան Լոնդոնի Սիթիի թագավորական բորսայում, իսկ մեկ օր անց՝ կիրակի կեսօրին, Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Ուելսում:
Կառլոս III-ի թագավոր հռչակվելուց հետո բրիտանական դրոշները, որոնք հինգշաբթի երեկոյան իջեցվել էին, 26 ժամով ամբողջ երկրով մեկ կբարձրացվեն՝ ի պատիվ նոր թագավորի: Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում հռչակագրի հայտարարությունից մեկ ժամ անց դրանք կրկին կիջեցվեն՝ ի նշան պետական սգո, որը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը։
Ժամը 14:00-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի, որպեսզի պատգամավորները կարողանան պատմել իրենց հիշողությունների մասին և հարգանքի տուրք մատուցել հանգուցյալին: