ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մասնագիտությամբ տնտեսագետ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիմա էլ բոլորը դարձան ֆինանսիստ ու դատողություններ են անում եվրոբոնդերի թեմայով։ Թե բա՝ պարտքը ներկայացվում է որպես ներդրում։
Ուրեմն.
Պարտատոմսը ներդրումային գործիք է։
Պարտատոմս գնողը (պարտք տվողը) համարվում է ներդրող։
Եվրապարտատոմս (եվրոբոնդ) գնողը՝ օտարերկրյա ներդրող։
Հայաստանում առաջին անգամ մասնավոր ընկերությունը նման ծավալով ու նման տոկոսադրույքով եվրոբոնդ թողարկեց ու շատ հաջող տեղաբաշխեց։ Իսկ դա ոչ միայն խոսում է օտարերկրյա ներդրողների կողմից վստահության մասին, այլ բերելու է ՀՀ-ում վարկերի տոկոսադրույքների նվազման»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ «Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են:
«Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»,- գրել էր նա: