Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը՝ Երևանի «Արարատ-Արմենիա»-ի և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբների միջև։ Մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսի 22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արարատ-Արմենիա»-ն։ Գոլի հեղինակը Մաիլսոն Լիմա Դուարտեն էր։
Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Սինանին: «Արարատ-Արմենիա»-ի հաղթական գոլը խաղի վերջին րոպեին խփեց Իլյա Անտոնովը: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին: