Համընդհանուր ներառում Արմավիրի մարզի դպրոցներում
Համընդհանուր ներառման անցմամբ պայմանավորված Արմավիրի մարզ հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների ներառական բազմամասնագիտական թիմի մասնագետները դուրս են մնացել աշխատանքից:
Բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները կմասնակցեն թափուր հաստիքների մրցույթներին: Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցներում կաջակցեն հատուկ դպրոցների աշխատակիցները:
Հատուկ դպրոցները տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմավորման խնդիրը նորություն չէր Արմավիրի մարզում: Կառավարության որոշումն էր ու այն ըստ ժամանակցույցի պետք է իրականացվի: Արմավիրի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի տնօրեն Լիլյա Ասատրյանը նշեց, որ իրենք վաղուց էին տեղյակ և պատրաստ էին այդ քայլին:
Որ դպրոցներում են երեխաները սովորելու, ռադիոլուրի հարցին, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը պատասխանեց.
Արմավիրի հատուկ 2 դպրոց էր հաճախում 128 երեխա: Նրանք հիմնականում ունեն մտավոր թերզարգացման, հենաշարժողական խնդիրներ: Ներկայիս վերակազմակերպված կենտրոնները գնահատել են երեխաների կարիքները, անհրաժեշտ աջակցությունը, տվել երզրակացություն և տեղափոխել հանրակրթական դպրոց:
,,Մենք տեսել ենք, թե ինչպես են երեխաները տանջվում, կարոտի զգացում ունենում ընտանիքի անդամների նկատմամբ: Հոգաբանական մեծ տրավմա է, երբ մեր դպրոցի սանը տեսնում է, ինչպես են հանրակրթական դպրոցի սաները մայրիկների ձեռքը բռնած տուն գնում,,:
Հատուկ դպրոցների վերակազմավորման պատճառով աշախատակիցների մի մասը դուրս է մնացել աշխատանքից, մասնագիտական թիմը մնացել՝ կենտրոնում: Աշխատանք չունեն գիշերային դայակ-դաստիարակները, խոհանոցի աշխատակիցները, առարկայական ուսուցիչները:
Բարձրագույն մասնագիտական կրթություն ուեցող ուսուցիչները, ըստ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի, կարող են դիմել և մասնակցել ուսուցչի թափուր հաստիքի համար կազմակերպվող մրցույթին:
Համընդհանուր ներառման անցմամբ աշխատանքից զրկվել են ներառական կրթություն իրականացնող դպրոցների ներառական մասի մասնագիտական թիմի աշխատակիցները: Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանն ասաց, որ իրենց դպրոցի 8 մասնագետ աշխատանքի տեղավորման խնդիր ունի: Սարդարապատում ներառված էր 51 երեխա, հատուկ դպրոցից տեղափոխվել է 11-ըԼ: Սարդարապատի հանրակրթական դպրոց տեղափոխված երեխաներին առայժմ կաջակցեն իրենց դայակներն ու դաստիարակները: