Մշակույթ
Ստամբուլը՝ ստամբուլահայի աչքերով
Պոլսահայ լուսանկարիչ Մուրատ Էզերին իր լուսանկարներով Երևանում է: 3 օր Թեքեյան կենտրոնում նա դրանց միջոցով կպատմի Ստամբուլի ու հայերի մասին:
Ստամբուլի հայերը մի քանի օր կլինեն Երևանում: Ստամբուլահայ լուսանկարիչ Մուրատ Էզէրի անհատական ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում է՝ պատմելու պոլսահայերի մասին: Նկարներում մարդիկ են, դեմքեր ու պատմություններ՝ կողք կողքի, բայց առանձին: Լուսանկարիչն իր ոչ մի նկար առանձնացնել չի կարողանում, ասում է՝ սիրում է բոլորը իր զավակների պես։
Այս ցուցահադեսն էլ իրականութուն է հենց Սփյուռքի նախարարության շնորհիվ նաև՝ ասում է:Պոլսահայերը ևս 3 օր կմնան Երևանում՝ մեզ պատմելով Ստամբուլի ու հայերի մասին: