ՀՔԾ է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Լրագրողների հարցին, թե արդյոք Մարտի 1-ի գործով է եկել հարցաքննության, նա դրական պատասխան է տվել: Հարցին, թե մտավախություն չունի արդյոք կասկածյալի կարգավիճակում հայտնվելու Խաչատուրովը պատասխանել է՝ ոչ:
Յուրի Խաչատուրովը 2008-ի մարտի 1-ին Երեւանի կայազորի պետն էր։ Նա ներկայումս հանդիսանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: