Թանգարանների կապը համայնքների հետ
Թանգարանները պետք է լինեն ոչ միայն ցուցանմուշների պահպանման ու ցուցադրման վայր, այլ պետք է առաջադեմ մտածողության միջոցով նոր միջավայր ձևավորեն, որպեսզի ակտիվացնեն համայնքի հետ կապը: Գաղտնիք չէ, որ թանգարաները այցելուների պակաս ունեն և բացը լրացվելու է նոր ծրագրերի միջոցով: Լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն և կյանքի կկոչվեն:
Նոր գաղափարներ հասունացնելու և դրանք կյանքի կոչելու նպատակով Լոռու Սմարթ կենտրոնում էին հանրապետության տարբեր մարզերի թանգարանների աշխատողները: Մարզային թանգարաններում կյանքն աշխուժացնելու համար նոր մեթոդներ և գործիքներ են կիրառվելու: Այս նպատակով պետք է ներգրավվել համայնքներին: Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի հանրային կապերի և կրթական ծրագրերի համակարգող Արփինե Այվազյանը նշեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում հասարակական կազմակերպությունների հետ՝ կարևորելով ազգային մշակույթը:
Սարդարապատի թանգարանը սերտ կապի մեջ է հարակից Արաքս համայնքի հետ, Վերջերս ,,Ազգային դպրոց,, խորագրով ծրագիր են սկսել ,,Հայաստանի մանուկներ,, հիմնադրամի Արմավիրի մարզի դպրոցների հետ: Համատեղ նշել են ,,Բարեկենդանի,, տոնը, պատրաստվում են՝ ,,Վարդավառին,,: Թանգրանային կրթության կենտրոնի ծրագրերի համակարգող Հայկ Մկրտչյանը կարևորում է թանգարանների աշխատանքային փորձի փոխանակումը. ,, Մենք կփորձենք նաև նոր ծրագրեր մշակել Սմարթի համար, որպեսզի այն դառնա գիտելիքահեն և համայնքահեն կենտրոն,, :
Սմարթի դեպքում մեծ նշանակություն ունի շրջակա գյուղերի հետ համագործակցությունը՝ առաջնությունը տալով լոռվա բնության բարիքներին, ավանդույթներին:
Հայաստանի թանգարաններում կներդրվի նաև համայնքների հետ կապի բրիտանական փորձը: Մանչեսթրի պատկերասրահի աշխատակից, բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի փորձագետ Ռոնան Բրինդլին Հայաստանում հանդես է գալիս փորձի փոխանակմամբ
Թանգարանային փորձագետն ասաց, որ հայկական մշակույթից իրենք նույնպես սովորելու բան ունեն: Արցախի Քաշաթաղի շրջանի Երկրագիտության թանգարանի աշխատակից Մուշեղ Ալավերդյանը փորձելու է նոր աշխատելաոճ ներդնել թանգարանում. ,,Նոր ծրագրերը ոչ միայն ացելուներ կբերեն թանգարան, այլև հնարավորություն կտան զարգացնելու տնտեսությունը,,:
Ծրագրերի իրականացմանը նպաստում է ԴԻ ՎԻ ՎԻ ինթերնեյշնալի /Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ/ հայաստանյան գրասենյակը: Մշակութային ծրագրերի համակարգող Անահիտ Մինասյանը նշեց, որ անցած տարի 20 թանգարանից ֆինանսավորել են 9 թանգարանի ներկայացրած լավագույն ծրագրերը:
Թանգարանային աշխատողների նոր ծրագրերը դեռ կքննարկվեն, ծրագիրն արդյունավետ ներկայացնելու նպատակով թանգարանների աշխատողներն այցելել են Դսեղ գյուղի Թումանյանի տուն թանգարան: