Հայագիտակ

Երկրաբանությունը՝ մասնագիտություններից ամենառոմանտիկը․ «Հայագիտակ»

Ապրիլի առաջին կիրակին Հայաստանում նշվում է Երկրաբանի օրը։ «Երկրաբանությունը եղել ու մնում է ամենառոմանտիկ մասնագիտությունը։ Գարնան գալուն պես սկսվում են դաշտային աշխատանքները, և մեր մասնագիտական տոնը համընկնում է դրան։ Բայց այս տարի որոշեցինք ավելի շքեղ նշել մեր օրը և Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպեցինք գեղեցիկ մի ցուցահանդես, որտեղ ներկայացրինք նաև քարերի նմուշներ, փաստաթղթեր մեր պահոցներից»,- ասում է Երկրաբանության թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը։

Հայոց լեռներում հայտնաբերված քարատեսակները հիացնում են իրենց բազմազանությամբ և գեղեցկությամբ։ Իսկ երկրաբանական ուսումնասիրությունների մասին փաստաթղթերը հետաքրքիր են անգամ այսօր։ Այդպիսիք են, օրինակ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի քարտեզները, որը Հայաստանի ընդերքը գիտեր «իր տան պես»։

Նա մեկառմեկ ցույց է տվել, թե որտեղ ինչ հանքանյութ կա և երբ կարող են դրանք արդյունահանել։

Երևանի պետական համալսարանը երկրաբանական կադրերի դպրոց է։ Եվ այս մասնագիտությամբ շատ երիտասարդներ են հետաքրքրված։ Իսկ ցուցահանդեսը դիտելուց հետո դրանց թիվն, անշուշտ, կավելանա։

Back to top button