Հայագիտակ

Մելիք-Աղամալյան իշխանական տոհմի երևանյան դարաշրջանը․ «Հայագիտակ»

Ի՞նչ եղան հայկական իշխանական տները պետության բացակայության պայմաններում։ Դրանցից մեկին՝ Մելիք-Աղամալյան իշխանական տանը կարող ենք տեսնել թե՛ պարսկական տիրապետության տարիներին, թե՛ դրանից հետո, երբ Երևանի խանությունն անցավ ցարական Ռուսաստանի տիրապետության տակ։

Պատմաբան Անահիտ Ամիրյանը պատմում է. «Նրանք շատ սիրված ու հարգված էին։ Միայն նրանք իրավունք ունեին ծիրանի հագած, ձիով դուրս գալ քաղաք։ Բոլորը խոնարհվում ու ողջունում էին նրանց։ Հարգում էին ոչ միայն հայերը, այլև Երևանում ապրող մնացած բոլոր ազգերը։ Արդարադատ էին»։

Իսահակ Մելիք-Աղամալյանի տան ընդհանուր տեսքը

«Երբ ռուսները հաղթեցին պարսիկներին՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա, այս իշխանական տան բոլոր իրավունքները հաստատվեցին, և նրանք ռուս ազնվականությանը հավասար իրավունքներ ձեռք բերեցին»,– ասում է պատմաբանը։

Իսահակ Մելիք-Աղամալյանի տան հատակագծերը

Մելիք-Աղամալյաններն ակտիվ մասնակցություն ունեին Երևանի կյանքում։ Նրանք երկու քաղաքագլուխ տվեցին քաղաքին, որոնց ջանքերով քաղաքն ապահովվեց խմելու ջրով, որը բերվեց Քառասուն աղբյուրից, իսկ որպես «Собачий сад» հայտնի ճահճուտը չորացվեց ու վերածվեց Անգլիական այգու։

Ավաղ, այսօր գրեթե ոչինչ չի հիշեցնում իշխանական այս տան և նրանց նպաստավոր գործունեության մասին, իսկ Կոնդի նրանց ապարանքը վաղուց ավերակ է դարձել։ Երևանի պատմության թանգարանում մի քանի իր է միայն հիշեցնում, որ եղել են այդպիսիք։ Մինչդեռ կարելի էր գոնե մի փողոց կոչել նրանց անունով։

Back to top button