Խոշորացույց

Ցեղասպանության կանխման հիմնական միջոցը անկախ պետականությունն է.  «Խոշորացույց»

2020 թվականի պատերազմից հետո սկսել եմ հասկանալ, որ քաղաքակրթության մասին վեհ պատմությունները առասպելներ են։ Գեղեցիկ են գուցե հնչում, թե ինչպես քաղաքակիրթ աշխարհը կանգնում է արդարի կողքին եւ բարին հաղթում, բայց կյանքը խատ ավելի մարդ է, քաղաքակրթությունը` շատ ավելի վտանգավոր։

Փորձը ցույց է տալիս, որ ցեղասպանությունների վտանգը սպառնում է այն ժողովուրդներին, որոնք չունեն պետականություն և սեփական զինված ուժեր։ Վերլուծաբան Միքայել Յալանուզյանն սրա մասին շեշտելով արձանագրում է, որ պետությունը որպես երևույթ ժամանակին ձևավորվել է գլխավորապես անվտանգության խնդիրներ լուծելու համար։

Իսկ անվտանգությունը ժողովրդի և հասարակության գոյության առաջին կենսական պահանջն է։

Վերլուծաբանը նշում է, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հնարավորություն է տալիս խուսափել նման ողբերգություններից, բայց սա չի նշանակում, թե հարյուր տոկոսով երաշխավորված ես ապագայում նման ողբերգությունների կրկնությունից։

Որքան էլ հիասթափված լինենք միջազգային հանրությունից, պիտի հասկանանք, որ մարդկությունը գիտակցում է, որ հնարավորինս պիտի փորձի կանխել ցեղասպան գործողությունները։ Բայց և ամեն ինչ այդքան հեշտ ու պարզ չէ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

  • Ինչ կլինի, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը,
  • ինչ կլինի, եթե Արևելքի երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը,
  • ինչ կլինի, եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ավարտվի հաջողությամբ։

Հումանիզմը, ցեղասպանությունը և միջազգային հարաբերությունները. Թեմայի շուրջ խոսում ենք վերլուծաբան Միքայել Յալանուզյանի հետ։

Back to top button