Հայագիտակ

Ազնիվ Հրաչյա․ առաջին հայ կին բեմադրիչը․ «Հայագիտակ»

Այն ժամանակ, երբ բարձր ձայնով ու պաթետիկ եղանակով բղավող ամեն մեկը կարող էր դերասան համարվել, Ազնիվը բեմ բերեց կենդանի, ջերմ մարդկային խոսքը։

«Հանդիսատեսը զարմացավ, բայց ընդունեց նրան, ավելի շատ խաղընկերներն էին տարակուսում»,- ասում է արվեստաբան Նաիրա Շահվալադյանը։

Աղջիկը դպրոցում վատ էր սովորում։ Փոքր հասակից սիրեց թատրոնը, խնդրեց, որ իրեն էլ ընդգրկեն դպրոցի թատերական խմբակի մեջ։ Ընդունեցին։ Հետո նաև Արևելյան թատրոն ընդունեցին։

19-րդ դարի 70-ականներին Թուրքիայում կին դերասաններ չկային․ ամոթալի գործ էր կնոջ համար, ուստի Ազնիվի և հայկական թատրոնի շնորհիվ կայանում էր նաև թուրքական թատրոնը։

Ազնիվի խաղացանկում հիմնականում ֆրանսիական ու իտալական պիեսներ էին, բայց նրա աստղը պայծառ փայլեց հատկապես Մարգարիտ Գոթիեի դերում, «Քամելիազարդ տիկինը» պիեսում։

Հյուրախաղերով հանդես է եկել նաև Թիֆլիսում, Բաքվում։ Զբաղվել է նաև ռեժիսուրայով։ Փաստորեն, եղել է առաջին հայ կին բեմադրիչը։

Back to top button