Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայ երիտասարդներին Հայաստան է բերում հայրենասիրությունն ու աշխատելու ցանկությունը․ «Սփյուռքի ձայնը»

Տնտեսագետ Լուսինե Ասրյանը ՌԴ-ից է, կամավոր է COAF օրրանում, քաղաքագետ Հարութ Մարկոսյանը Լիբանանից է, սովորում է Ամերիկյան համալսարանում և կամավոր է ՀՀ Սահմանադրական դատարանում։

Երիտասարդները Հայաստան գալու և այստեղ աշխատելու ցանկություն վաղուց են ունեցել, նրանց խանգարել են և տարիքը, և ընտանիքի՝ նրանց նկատմամբ հոգածությունը։

Սակայն երիտասարդ սփյուռքահայերը իրենց որոշման մեջ համառ են գտնվել և այսօր այստեղ են, փորձում են իրենց թեև ոչ մեծ, սակայն արդեն ձեռք բերած փորձը և հմտությունները իրացնել հայրենիքում։

Լուսինեն նշում է, որ տարիներ շարունակ երազել է Հայաստանում աշխատելու մասին։ Հետաքրքրասեր ու գործի գիտակ Լուսինեին այս հարցում օգնել է մտերիմներից մեկը՝ ուղղորդելով մասնակցել «Դեպի Հայք»- ի ամենամյա ծրագրին։

«Հայաստանում և Սփյուռքում պետք է երիտասարդներին միավորող մի գաղափար լինի։ Միայն այդպես օտար երկրում հայ մարդը կգա Հայաստան, կօգմի մեր հայրենիքին»,- ասում է Լուսինեն։

Հարութ Մարկոսյանը քաջատեղյակ է հայապահպանության խնդիրներին։ «Ես Լիբանանում միայն հայկական միջավայրում եմ լինում։ Ես էլ՝ շատերի նման հաճախ էի մտածում այստեղ աշխատելու մասին։ Հիմա սովորում եմ և Ամերիկյան համալսարանում, նաև կամավորություն եմ անում», -ասում է լիբանանահայ ապագա քաղաքագետը։

Նրա կարծիքով էլ Հայաստանում և հայկական համայնքերում պետք է միավորող հայտարարություններ ու ծրագրեր լինեն, որոնք այսօր չկան։ Պետք է հայ երիտասարդներին բերել Հայաստան ոչ թե քաղաքական, այլ` աշխատանքային առաջարկներով, համոզված է Հարութ Ասրյանը։

Back to top button