Դպրություն

Ազգային–հոգևոր դաստիարակությունը կիրակնօրյա դպրոցներում․ «Դպրություն»

Հայ Առաքելական եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա դպրոցներ, որտեղ երեխաները ստանում են ազգային-հոգևոր դաստիարակություն, ավելի հանգամանալից ծանոթանում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանը, դավանանքին, տոնածիսական համակարգին, ավանդություններին։

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի առաքելությունն է հայորդիների ազգային-հոգևոր դաստիարակությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանը, դավանանքին, տոնածիսական համակարգին, ավանդություններին ծանոթացումը, ազգային ինքնությամբ և նկարագրով, քրիստոնեական արժեհամակարգով և ավետարանական պատգամներին համահունչ բարոյական արժեքներով գիտակից անհատի ձևավորումը։

Հաղորդման ընթացքում ներկայացվում է Սբ․ Ծննդյան տոնի խորհուրդը և կիրակնօրյա դպրոցի առաքելությունը։

Զրույց Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանի, Երևանի սբ․ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանի և Կիրակնօրյա դպրոցի աշակերտներ՝ Հասմիկ Շաքարյանի, Մարտին Ղուշչյանի հետ։

Back to top button