Դպրություն

Ի՞նչ է փոխվում միջին մասնագիտական կրթության ոլորտում․ «Դպրություն»

Անհրաժեշտություն կա կարգավորելու նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը՝ ապահովելով նոր ինստիտուցիոնալ մոտեցումներ և թիրախային զարգացում:

Աննա Մնացականյան

«Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ չգրված օրենքները, սահմանված չափանիշները երբեմն ավելի օգտակար են լինում, քան սպիտակի վրա սևով գրված օրենքները։ Տվյալ պարագայում, եթե կրթական համակարգը երկնքից էլ արև իջեցնի և կատարյալ օրենսդրական նախագծեր ներկայացնի՝ եթե կրթությունը չի գոյատևում տնտեսական մրցակցության դաշտում, ապա անիմաստ է այդ գործունեությունը», – ասում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը։

«Մենք անդադար խոսում ենք բարեփոխումների մասին, անում ենք որոշակի քայլեր այդ ուղղությամբ, ունենում ենք որոշակի հաջողություններ, բայց ունենք բազմաթիվ բացթողումներ։ Օրենքի նոր նախագծում ինձ հետաքրքրող և ոգևորող գլուխներ կան, որոնք կյանքի կոչելու դեպքում ՄԿՈՒ հաստատությունները հնարավորություն կունենան տարբեր գործունեություն ծավալելու, որն էլ կօգնի իրենց հոգալու որոշ ֆինանսական հարցեր։

Պարույր Սանթրոսյան

Իսկ օրենքները հիմնականում գրվում են լավ, բայց իրականացնելիս առաջանում են խնդիրներ, որոնք էլ հետագայում նույն օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշտություն են ստեղծում», – ասում է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը։

Back to top button