Մասնագիտություն

Առանձնահատուկ կարիքներով երեխաներին կրթելու մշակույթը․ «Մասնագիտություն»

Մարդկանց կրթելը մշակույթ է, առաքելություն, առանձնահատուկ կարիքներով երեխաներին կրթելը՝ էլ ավելի մեծ պատասխանատվություն, նվիրվածություն ու անսահման սեր: Ու թե որքան կարևոր է հատուկ մանկավարժի աշխատանքային գործունեությունը, գիտեն հատկապես նրանք, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։

Յուրաքանչյուր անհատի լավագույն ընկերն ու խորհրդատուն է հատուկ մանկավարժը, նա է օգնում երեխաներին հաղթահարել խնդիրները, դժվարությունները, փոխանցում գիտելիքներ, սոցիալական հմտություններ, շտկում հոգեկան գործունեության, վարքի ֆունկցիոնալ խանգարումները, նախապատրաստում ինքնուրույն կյանքին, հասարակական կյանքի մեջ ներառվելուն, իսկ անձնահատուկ կարիքներով երեխաների հետ աշխատելու համար պետք է առաջին հերթին լինել հոգեբանորեն ուժեղ անհատականություն, անսահման համբերատար, ունենալ գիտելիքների և հմտությունների մեծ պաշար ու անմնացորդ սեր երեխաների հանդեպ:

Այն բոլոր դեպքերում, երբ երեխան ունի մտավոր և ֆիզիկական խնդիրներ, ուղղակի անհրաժեշտություն է հատուկ մանկավարժի դերն ու նշանակությունը:

Հատուկ մանկավարժություն. գիտություն, որը զբաղվում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հոգեֆիզիկական զարգացման, կրթական, դաստիարակչական, սոցիալական հարմարվողականության և զարգացման հարցերով։

Զարգացող երիտասարդ գիտություն է հատուկ մանկավարժությունը, սերտորեն կապված է մանկավարժության, հոգեբանության, բժշկության, կենսաբանության, տեխնիկական և հասարակական գիտությունների հետ:

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Սիփան Ասատրյանի հետ:

Back to top button