Վերնատուն

Գագիկ Հարությունյանի լուսանկարների «լույսն ու ստվերը»․ «Վերնատուն»

Հայաստանի պատմության թանգարանում շարունակվում է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» վերնագրով հետահայաց ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն իր 10–ամյա հոբելյանի առիթով։

Արվեստաբան, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ծրագրերի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը խոսում է ցուցահանդեսի կարևոր հարցերի ու շեշտադրումների, գեղարվեստական լուսանկարչության առանձնահատկությունների մասին։

«Այս ցուցահանդեսով ուզեցինք գեղարվեստական լուսանկարչությունը այլ հարթակ տեղափոխել՝ արվեստի դաշտ, ուր թեմաները համամարդկային են, տեղային, նեղ, ազգային արժեքներից դուրս», – ասում է Սոնա Հովհաննիսյանը։

Ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանը նախընտրել է ներկայացնել լուսանկարչի այն գործերը, որոնք չունեն քաղաքական, սոցիալական կամ ազգային համատեքստ։ Սոնա Հովհաննիսյանը նշում է, որ համադրողը կենտրոնացել է արվեստագետի նրբազգացության վրա։

«Պետք չէ, որ արվեստը տպավորի, կարևոր է, որ ասելիք լինի։ Մարդկային պահանջներն ու հարցադրումները ժամանակի ընթացքում չեն փոխվում, դրանց մասին խոսելու կերպերն ու գեղարվեստական արտահայտչամիջոցներն են փոխվում», – ասում է Սոնա Հովհաննիսյանը։ Հայաստանի պատմության թանգարանում Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25–ը։

Back to top button