Հայագիտակ

Սպենդիարյան-Հովհաննիսյան ընկերությունը նախ հեռակա էր, հետո` ցմահ․ «Հայագիտակ»

«Կոմպոզիտոր Սպենդիարյանի և բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի ընկերությունը սկզբում հեռակա էր։ Բանաստեղծի խոսքերով Սպենդիարյանը 1915-ին գրեց իր «Առ Հայաստան» արիան։ Հետո նրանք հանդիպեցին Հայաստանում և նրանց ընկերությունը շարունակվեց մինչև Սպենդիարյանի մահը»,- պատմում է կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատող Սիրարփի Ենգիբարյանը։

Հովհաննես Հովհաննիսյանն ուներ մեծ այգի, որտեղ հաճախ էր լինում կոմպոզիտորը։ Նրան սիրով հյուրընկալում էին։ Հրավիրում էին երգիչների ու նա ավելի մոտիկից էր ծանոթանում հայկական ժողովրդական մեղեդիներին։

Երկուսն էլ լծվել էին հայկական մշակույթի կայացման գործին` թողած իրենց բարեկեցիկ Ռուսաստանում։ Հովհաննիսյանը շատ ծանր տարավ կոմպոզիտորի կորուստը։ Նա մահացավ երկու տարի անց։

Back to top button